Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Դիետաներն օգտակար են ուղեղի համար

Դիետաներն օգտակար են ուղեղի համար

Դիետիկ սնունդը պաշտպանում է ուղեղը տարիքային փոփոխություններից: Քոլորադոյի համալսարանի մասնագետների կողմից մկների վրա փորձարկումը ցույց է տվել, որ կալորիաների կրճատումը դրական է ազդում ուղեղի հատվածների վրա, որոնք պատասխանատու են ուշադրության ու հիշողության համար:

 

Գիտնականները կրճատել են կրծողների սննդակարգը 30%-ով ու նկատել, որ ակտիվացել է SIRT1 ֆերմենտը: Այս ֆերմենտը տրոհում է տոքսիկ սպիտակուցները, որոնք տարիքային սակավամտություն են հարուցում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Հետազոտության հեղինակները նաեւ վստահեցնում են, որ դիետաները դրական են ազդում օրգանիզմի մյուս համակարգերի վրա նույնպես, մասնավորապես՝ սրտանոթային ու մարսողական: Իհարկե, խոսքը ոչ թե «դաժան» մեթոդների մասին է, այլ չափավոր սահմանափակումների եւ սննդակարգից վնասական մթերքների բացառման մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdravo-bravo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ